ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բաքու. «Հայաստանի ԶՈՒ-ի առկայությունն ադրբեջանական սահմանին կարող է ունենալ բացասական հետևանքներ»

Բաքու. «Հայաստանի ԶՈՒ-ի առկայությունն ադրբեջանական սահմանին կարող է ունենալ բացասական հետևանքներ»
06.01.2015 | 13:09

Հայաստանի զինված ուժերի առկայությունը ադրբեջանական սահմանին նպաստում է տարածաշրջանի լարվածությանը, մարդկային զոհերին՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիևը:
Ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության հայտարարության, Հաջիևն ասել է, որ ողջ պատասխանատվությունը Հայաստանի ուսերին է որպես «բռնազավթող և ագրեսոր երկիր»։ Հիմքեթ Հաջիևն ասել է, որ Հայաստանը կոպտորեն խախտելով միջազգային բոլոր նորմերը, այդ թվում` ՄԱԿ-ի կանոնները, «ագրեսիվ գործողություններ է իրականացրել Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ և օկուպացրել Ադրբեջանի տարածքները»։
«Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների շարունակական օկուպացումը և այդ տարածքներից զինված ուժերի դուրս չբերումը կարող է ունենալ միայն բացասական հետևանքներ. Հայաստանի զինված ուժերի առկայությունը ադրբեջանական սահմանին նպաստում է տարածաշրջանի լարվածությանը, մարդկային զոհերին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը։

Դիտվել է՝ 2659

Մեկնաբանություններ